Կարծիք

17.02.2016 11:57


Շիրակի մարզում ՀՅԴ-ի մարզպետացուն Վարդանիկի աճեցրած պերսոնն է

Շիրակի մարզում ՀՅԴ-ի մարզպետացուն Վարդանիկի աճեցրած պերսոնն է

Պարզվում է՝ Շիրակի մարզում ՀՅԴ մարզպետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորյալն է: Վարդանիկը հենց նրա միջոցով է տարբեր քաղաքական ու ոչ քաղաքական գործընթացների ժամանակ դաշնակցականի միջոցով կսմթել Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ավելին, գյումրեցիները պատմում են, որ քաղաքապետի նախորդ ընտրությունների ժամանակ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը առաջադրվել է հենց Վարդանիկի դրդմամբ, իսկ քվեարկության օրը Ղուկասյանը Հովսեփ Սիմոնյանի օգտին քվեարկողներին ոչ միայն գումարային «շնորհակալություն» է հայտնել, այլ նաև ապահովել ավտոբուսներով:
Ստացվում է, որ ՀՅԴ-ն իրականում առաջադրում է ոչ թե ՀՅԴ-ի շահերը առաջ մղողի, այլ պարզապես Վարդանիկի աճեցրած պերսոնի:

Հ.Գ. Ցավալի է, որ 125-ամյա «ծերունին» իր շարքերում արժանապատիվ մարդ չի գտնում ու ստիպված հույսը սրա նմանների վրա է դնում, իսկ Արագածոտնի մարզում ՀՅԴ թեկնածուն լրիվ «անջատած դեմք է»:

Անուշիկ Աբգարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը