Աշխարհ

17.02.2016 11:35


Անվտանգության աշխատողը չի ճանաչել Մաքքարթնիին և ներս չի թողել «Գրեմմիից» հետո կազմակերպված խնջույքին

Անվտանգության աշխատողը չի ճանաչել Մաքքարթնիին և ներս չի թողել «Գրեմմիից» հետո կազմակերպված խնջույքին

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխությունից հետո: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Լոս Անջելեսի «Արգայլ» գիշերային ակումբի անվտանգության աշխատողն արգելել է աշխարհահռչակ երաժիշտ Փոլ Մաքքարթնիի մուտքն ակումբ՝ մասնակցելու «Գրեմմիից» հետո կազմակերպված տոնակատարությանը, քանի որ չի ճանաչել նրան:

Մաքքարթնին 2 անգամ փորձել է մտնել ակումբ, սակայն նրան դա այդպես էլ չի հաջողվել:

Ավելի ուշ անվտանգության աշխատողները «չեն ճանաչել» նաև «Foo Fighters» խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսին և երիտասարդ ռոք աստղ Բեքին:

«Ինչպե՞ս են «VIP»-երը մտնում այնտեղ: Մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ տղաներ», - զայրացել է Մաքքարթնին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը