Աշխարհ

17.02.2016 10:35


ԱՄՆ կործանիչները պարեկություն կանեն Հարավային Կորեայի երկնքում

ԱՄՆ կործանիչները պարեկություն կանեն Հարավային Կորեայի երկնքում

ԱՄՆ ՌՕՈւ–ի F-22 կործանիչ ինքնաթիռները՝ զինված «օդ–օդ» դասի նորագույն հրթիռներով, պարեկություն կանեն Հարավային Կորեայի երկնքում։

«Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ Քյոնգիդո մարզի Օսան ավիաբազա 4 նման ինքնաթիռ ուղարկելու մասին որոշումը կայացվել է Հարավային Կորեայի հյուսիսային հարևան ԿԺԴՀ–ի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։

Բացի սպառազինության ավելացումից՝ ամերիկացի և կորեացի զինվորականները մտադիր են նաև համատեղ զորավարժություններ իրականացնել։ Սպասվում է, որ դրանց կմասնակցի նաև ամերիկյան ավիակիր «Ջոն. Ք. Սթեննիսը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը