Աշխարհ

17.02.2016 10:20


Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում» ուղևորի մահվան պատճառով (լրացված)

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում» ուղևորի մահվան պատճառով (լրացված)

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորի մահվան պատճառով։ «lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մինսկ–Աշխաբադ թռիչքն իրականացնող օդանավում։

Ինքնաթիռի անձնակազմից հաղորդել են, որ օդանավում ուղևոր է մահացել՝ վայրէջքի թույլտվություն խնդրելով «Դոմոդեդովոյում»։ Օդանավը վայրէջք է կատարել այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 8.00–ին։ Անմիջապես դեքպի վայր են շտապել ոստիկանության աշխատակիցներն ու հոգեբաններ։

...

Ավելի ուշ «lifenews.ru»–ին հայտնի է դարձել, որ ուղևորը մահացել է սրտանոթային անբավարարությունից։ Պարզվել է նաև նրա ինքնությունը. մահացածը Բելառուսի 50-ամյա քաղաքացի Միխայիլ Ու.–ն է, որը տառապում էր սրտի հետ կապված հիվանդությամբ։ Նշվում է, որ նրա մոտ մշտապես դեղեր էին լինում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը