«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Տարասովին որակազրկում է սպառնում Պուտինի պատկերով վերնաշապկի համար (լուսանկար, տեսանյութ)
Մոսկովյան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է երկար ժամանակով որակազրկվել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում թուրքական «Ֆեներբախչեի» հետ կայացած խաղից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մարզաշապկի ցուցադրության համար՝ «Ամենաքաղաքավարի նախագահը» գրությամբ։Այս մասին հայտնում է «Р-Спорт»–ը՝ ՈւԵՖԱ–ի ներկայացուցչին հղումով։ Վերջինը կատարվածն «ակնհայտ պրովոկացիա» է որակել՝ նշելով, որ Տարասովն այդ պատճառով կարող է առնվազն 10 խաղ բաց թողնել։
«Պատժամիջոցներ կարող են սահմանվել նաև «Լոկոմոտիվի» դեմ, որը նման բան է թույլ տվել»,–ասել է ՈւԵՖԱ–ի ներկայացուցիչը։
Նշենք, որ նախօրեին Ստամբուլում կայացած խաղում «Լոկոմոտիվը» 2։0 հաշվով պարտվել է տանտերերին։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25–ին Մոսկվայում։
«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Տարասովին որակազրկում է սպառնում Պուտինի պատկերով վերնաշապկի համար (լուսանկար, տեսանյութ)
Մոսկովյան «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է երկար ժամանակով որակազրկվել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի շրջանակներում թուրքական «Ֆեներբախչեի» հետ կայացած խաղից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով մարզաշապկի ցուցադրության համար՝ «Ամենաքաղաքավարի նախագահը» գրությամբ։ Այս մասին հայտնում է «Р-Спорт»–ը՝ ՈւԵՖԱ–ի ներկայացուցչին հղումով։ Վերջինը կատարվածն «ակնհայտ պրովոկացիա» է որակել՝ նշելով, որ Տարասովն այդ պատճառով կարող է առնվազն 10 խաղ բաց թողնել։

7or.am