Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում ԱՄՆ–ի ու ՌԴ–ի գործողությունները չպետք է համարել մրցակցության դրսևորում երկու երկրների առաջնորդների միջև։
«Սիրիան մրցություն չէ իմ ու Պուտինի միջև»,– Կալիֆոռնիայում ԱՄՆ–ԱՍԵԱՆ (Հարավարևելյան Ասիայի ասոցացիա) գագաթաժողովում Օբամայի խոսքն է մեջբերում «Bloomberg»–ը։
Ամերիկացի առաջնորդն իր ելույթում ռուսական բանակն անվանել է հզորությամբ երկրորդն աշխարհում։ Նրա խոսքով՝ Սիրիայում մի խումբ ապստամբներ չեն կարող դիմակայել ռուսական հզոր բանակին։
«Սակայն դա չի լուծի Սիրիայի կայունացման խնդիրը։ Իսկ դրան հասնելու միակ միջոցը որևէ տեսքով քաղաքական փոխակերպում ապահովելն է»,- շեշտել է Օբաման։
«Հարցը, որը մենք ուզում ենք տալ, հետևյալն է՝ ի՞նչ կշահի Ռուսաստանը, եթե իբրև դաշնակից ստանա ամբողջովին ավերված երկիր, մինչդեռ ստիպված է միլիարդավոր դոլարներ ծախսել այդ երկրին աջակցելու վրա»,–նշել է Օբաման։
ԱՄՆ առաջնորդը հավելել է՝ Սիրիայի փլուզման սպառնալիքը չի շեղի կոալիցիային իր հիմնական խնդրից՝ ԻԼԻՊ–ի դեմ պայքարից։
Օբամա. «Սիրիան մրցություն չէ իմ ու Պուտինի միջև»

7or.am