Լրահոս

16.02.2016 18:25

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում, 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել են, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազն ու տեղակալը, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Dodge-ը վարել է Արմավիրի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ, 40-ամյա Գագիկ Մելքոնյանը, Վազ 2107-ը վարել է Ապարան քաղաքի բնակիչ, 28-ամյա Էդգար Խաչատրյանը: Մահացածներն են Ապարանի բնակիչներ, 51-ամյա Մարինե Դավթյանը և Վազ 2107-ի վարորդ Է. Խաչատրյանը: Վիրավորներն են Ապարանի բնակիչ, 23-ամյա Թեհմինե Մարգարյանը և 1-ամյա Մարինե Խաչատրյանը:

Մանրամասն՝ «Shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։