Լրահոս

08.10.2010 13:44


ՀՀԿ–ն «դեմ» է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծին

ՀՀԿ–ն «դեմ» է քվեարկելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծին

ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն հետաձգում են մինչև հաջորդ քառօրյա, իսկ այդ ընթացքում հարցը դնում համազգային քննարկման սեղանին։

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է, որ ՀՀ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության օրակարգում ԼՂՀ-ն միշտ եղել է համազգային քննարկումների առարկա։

-Ես ուղղակի չեմ հասկանում, թե ի՞նչ համազգային քննարկման մասին է խոսքը։ Մենք խոսում ենք ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որն այս պահին օրենքի տեսքով իրականացնել և հնարավորություն տալ, որպեսզի մեր բանակցային մյուս կողմը է՛լ ավելի սաստկացնի ուժի դիրքերից սպառնալիքի քաղաքականությունը և ապակառուցողականությունը, ու պատրվակ ունենա բանակցությունները ձախողելու, այս պահին արդարացված չէ։ Դա հնարավորություն է, որը պետք է պահել ապագայի համար, եթե լինեն նման անցանկալի զարգացումներ,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ այսօր այդ օրինագծի ընդունման անհրաժեշտություն չկա։

-Եթե դրվեց քվեարկության, ՀՀԿ-ն այդ նախաձեռնությանը, բնականաբար, քվեարկելու է «դեմ», եթե այս 15 օրվա ընթացքում բանակցային գործընթացում արմատական փոփոխություններ տեղի չունենան։ Այսինքն, բնականոն զարգացման պարագայում մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք և վարվելու ենք այնպես, ինչպես որ հայտարարել ենք,-հավելել է Ա. Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը