Աշխարհ

16.02.2016 20:00


Գիտնականները հակաքաղցկեղային հեղափոխական միջոց են հայտնաբերել

Գիտնականները հակաքաղցկեղային հեղափոխական միջոց են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հնարել են հեղափոխական թերապիա, որի շնորհիվ արյան քաղցկեղը հնարավոր կդառնա բուժել նույնիսկ ամենավերջին փուլում:

«Pravda.Ru»-ի փոխանցմամբ՝ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գենետիկորեն ձևափոխված իմունային բջիջների՝ Т–լիմֆոցիտների կիրառմամբ իրականացված բուժումից հետո հիվանդների 90%-ն ամբողջությամբ ապաքինվել է:

Հետազոտության ղեկավար Սթենլի Ռիդդելը հայտնել է, որ նոր մեթոդի շնորհիվ հաջողվել է բուժել այն հիվանդներին, որոնց ոչ մի բուժում չէր օգնում:

Սակայն գիտնականները նաև տեղեկացրել են, որ նոր մեթոդի կիրառումից հետո որոշ հիվանդներ մահացել են, այդ իսկ պատճառով այն վերամշակման և հավելյալ թեստերի կարիք ունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը