Աշխարհ

16.02.2016 17:40


Բորդյուժա. «Ցամաքային գործողություն սկսելու Անկարայի ծրագրերը հղի են պատերազմով»

Բորդյուժա. «Ցամաքային գործողություն սկսելու Անկարայի ծրագրերը հղի են պատերազմով»

Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հայտարարությունները կարող են սիրիական ճգնաժամը նոր մակարդակի տանել՝ տարածաշրջանի երկրների անմիջական ռազմական բախման։ «ri.ru»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունում խիստ անհանգստացած են Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ։

«Թուրքիայի զանգվածային հրետակոծությունները Սիրիայի տարածքում, ցամաքային գործողություններ սկսելու վերաբերյալ Անկարայի և Էր Ռիադի հայտարարությունները հղի են սիրիական ճգնաժամի՝ որակապես նոր, վտանգավոր մակարդակի անցմամբ՝ տարածաշրջանի պետությունների միջև անմիջական ռազմական բախմամբ»,–շեշտել է Բորդյուժան։

Նրա խոսքով՝ նման պայմաններում հետին պլան է մղվում հիմնական խնդիրների լուծումը՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ներսիրիական հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությունը։

«Այդկերպ բացահայտորեն խախտվում են ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերը, տապալվում են Սիրիայի աջակցության միջազգային խմբի ջանքերը»,–ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ Սիրիայի տարածքում պատերազմի օջախի հետագա բոցավառումը սպառնում է ՀԱՊԿ անդամ–երկրների անվտանգությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը