Աշխարհ

16.02.2016 19:30


Բելգիայի արքայազնը հոգնել է թագավորական կյանքից

Բելգիայի արքայազնը հոգնել է թագավորական կյանքից
Բելգիայի արքայազն Լորանը հայտարարել է, որ հոգնել է արքայազն լինելուց: Այս մասին տեղեկացնում է «People»-ը:

Ամսագրի փոխանցմամբ՝ 52-ամյա արքայազնն ամեն ինչ ունեցող մարդու տպավորություն է թողնում: Նա ամուսնացած է արքայադուստր Քլերի հետ, ունի 3 երեխա, Եվրոպայում մեծ հեղինակություն է վայելում, հանդիսանում է ռազմածովային ուժերի բարձրակարգ սպա, զբաղվում է էկոլոգիական հարցերով և ամեն տարի պետությունից ստանում է 342 հազ դոլար թոշակ:

Սակայն, չնայած այդ ամենին, Լորանը խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ հոգնում է թագավորական կյանքից, թեև գնահատում է այն բոլոր առավելությունները, որոնք տալիս է նրան նրա կարգավիճակը:

«Դուք չեք սովորում՝ ինչպես դառնալ արքայազն. դա այն է, ինչ դուք պետք է զգաք», - հայտնել է Լորանը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը