Լրահոս

16.02.2016 17:00

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1965 թ. ծնված Մարիետա Ե.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 27 և 7,62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:

Ոստիկանության Ջերմուկի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Էդգար Բ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1947 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 7.62 մմ տրամաչափի ինքնաշեն ակոսավոր հրացան, 7.62 մմ տրամաչափի, 7.62 մմ տրամաչափի 20 ինքնաձիգի փամփուշտ:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1963 թ. ծնված Վարուժան Մ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և երկփողանի որսորդական հրացան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։