Լրահոս

16.02.2016 15:30

Պատահարներ Երևանում

Պատահարներ Երևանում

Փետրվարի 15-ին՝ ժամը 07.30-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 15-ին՝ ժամը 19-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը միկրոավտոբուսի սրահում՝ ոտքը ոլորելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 15-ին՝ ժամը 15.30-ին, Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի 29-ամյա վարորդը, ով նույն օրը հրավիրվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։