Աշխարհ

16.02.2016 15:10


Քալաձեն Թեհրանում քննարկում է Վրաստանին իրանական գազի մատակարարման հարցը

Քալաձեն Թեհրանում քննարկում է Վրաստանին իրանական գազի մատակարարման հարցը

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն պաշտոնական այցով Թեհրանում է, որտեղ քննարկում է Իրանից Վրաստան բնական գազ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «civilnet.am»–ը։

Քալաձեն հանդիպում է ունեցել Իրանի փոխվարչապետի հետ և հայտարարել, որ հանդիպումները շարունակվելու են:

«Գազի հարցով ունենալու ենք մի քանի հանդիպում, քննարկելու ենք, թե որքան մրցունակ կարող են լինել գները: Իրանից բնական գազի մատակարարումը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ Ադրբեջանի կամ Հայաստանի տարածքով»,- Քալաձեի խոսքն է մեջբերում «Interpressnews» կայքը։

Վրաստանի էներգետիկայի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպումների ընթացքում դիտարկվելու է նաև տարբեր էներգետիկ նախագծերի իրականացման հարցը:

Ավելի վաղ Կախա Քալաձեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները մտորում են նոր էներգետիկ աղբյուրների շուրջ, և այդ կապակցությամբ բանակցություններ են վարում այլ երկրների գազային ընկերությունների հետ:

Մանրամասն՝ «civilnet.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը