Լրահոս

16.02.2016 15:00


Թուրքագետ. «Ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեն սրվել»

Թուրքագետ. «Ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեն սրվել»

Ռուս-թուրքական հարաբերությունները հետևողականորեն սրվում են և կշարունակեն սրվել։ Այս մասին, «vesti.am»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանիպմանն ասել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Ըստ նրա՝ երկու երկրների հարաբերությունների սրման պատճառը Ռուսաստանի ռազմական միջամտությունն էր Սիրիայի քաղաքական զարգացումներին.

-Սիրիայի օրինական իշխանությունները Ռուսաստանի ռմբակոծությունների շնորհիվ հետզհետե վերականգնում են իրենց իշխանությունն ամբողջ Սիրիայի տարածքում: Առանց ՌԴ միջամտության՝ Ասադի իշխանությունները վերահսկում էին երկրի մեկ երրորդը, իսկ հիմա ավելի քան 60%-ն է նրանց վերահսկողության տակ:

Թուրքագետը նաև հայտնել է արևմտյան մասնագետների տեսակետն այն մասին, որ ահաբեկչական խմբավորումները նախորդ 15 ամիսների ընթացքում այնքան լուրջ վնասներ չէին կրել, որքան ռուսական ռմբակոծության մի քանի ամիսների ընթացքում:

Բանախոսը նկատել է, որ ՌԴ միջամտությունն այդպիսով Սիրիայում խառնել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի հաշվարկները: Բացի այդ, Սիրիայում Ռուսաստանի գործողություններից «անվնաս» չի մնացել ԱՄՆ-ը։

Սիրիայում ամբողջ նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին, և Միացյալ Նահանգները տարածաշրջանում մինչև հիմա այսքան թույլ դիրքերում չէին եղել,-ասել է Չաքրյանը:

Մանրամասները՝ «vesti.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը