Քաղաքական

16.02.2016 13:30

Վ. Հոկտանյան. «Բնակչությունը նվազել է մարդահամարի տվյալներով, սակայն ընտրողների թիվն աճել է»

Վ. Հոկտանյան. «Բնակչությունը նվազել է մարդահամարի տվյալներով, սակայն ընտրողների թիվն աճել է»

Հանրաքվեի արդյունքներն այնպիսի թվեր են, որոնց դիտորդները, պետական մարմինները պետք է քաղաքական կամքի առկայության դեպքում շատ լուրջ ուշադրություն դարձնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի ընտրական թվերի մոնիթորինգի ամփոփիչ արդյունքները։

«Բնակչությունը նվազել է մարդահամարի տվյալներով, սակայն, միևնույն ժամանակ, ընտրողների թիվն աճել է»,- տարակուսել է բանախոսը՝ հավելելով, որ, փաստորեն, մշտական բնակչության 85 տոկոսն ընտրացուցակներում է, մինչդեռ, դեմոգրաֆիական տվյալներով, մոտ 70-72 տոկոսն է 18 տարեկանից բարձր։

Հոկտանյանն այդպիսով չի բացառել, որ ֆիկտիվ և մահացածների անուններ էլ լինեն, և հարկ է համարել ստուգել՝ արդյոք հասցեներ չունեցող ընտրողները ֆիկտի՞վ են, քանի որ 4611 ընտրող հասցե չունի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։