Իսրայելն արաբական աշխարհում միջուկային մրցավազքի նախանշաններ է տեսնում
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների հնարավոր մրցավազքի վտանգավորության մասին։ Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։
Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իսրայելական կառավարությունը նկատում է, որ արաբական երկրները ձգտում են միջուկային զենք ձեռք բերել, քանի որ չեն ցանկանում «հանգիստ նստել Իրանի կողքին, որը գտնվում է միջուկային կամ ատոմային ռումբի ստեղծման սահմանագծին»։
«Եթե մի որոշակի ժամանակաշրջանում իրանցիներն իրենց վստահ զգան, հիմնականում՝ տնտեսական առումով, վերստին կանցնեն միջուկային զենքի ստեղծմանը»,–հայտարարել է Յաալոնը։ Նախարարը նաև ենթադրել է, որ մի շատ երկար ժամանակահատված Իրանը ստել է իր միջուկային ծրագրի հարցում։
Թեև Յաալոնն իր խոսքերի ապացույցներ չի բերել, սակայն հայտնի է, որ Իսրայելը շարունակում է ուշադրությամբ հետևել Թեհրանի՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

7or.am