Աշխարհ

16.02.2016 12:00


Արգենտինայում ֆուտբոլիստը գնդակահարել է մրցավարին իրեն կարմիր քարտ ցույց տալու համար

Արգենտինայում ֆուտբոլիստը գնդակահարել է մրցավարին իրեն կարմիր քարտ ցույց տալու համար

Արգենտինայի Կորդովա քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ սպանվել է հանդիպման գլխավոր մրցավար, 48-ամյա Սեզար Ֆլորեսը։ Այս մասին հայտնում է «Лента»-ն:

Նշվում է, որ մրցավարը խաղի մասնակիցներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել: Սակայն որոշ ժամանակ անց ֆուտբոլիստը դաշտ է վերադարձել զենքով և 3 անգամ կրակել Ֆլորեսի վրա: Գլխի, պարանոցի և կրծքի շրջանում ստացած վերքերից Սեզարը տեղում մահացել է։

Աղբյուրը նշում է, որ վիրավորվել է նաև թիմերից մեկի ֆուտբոլիստ Վալտեր Սարատե, որին հոսպիտալացրել են։

Ֆուտբոլային թիմերի և մարդասպան ֆուտբոլիստի անունները դեռևս չեն հրապարակվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը