Աշխարհ

16.02.2016 11:20


ՌԴ նախկին փոխվարչապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)

ՌԴ նախկին փոխվարչապետի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)
Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է ՌԴ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է «Вести.ru»-ն` հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:

2015թ. սեպտեմբերին արտասահմանում բնակվող Կոխը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել գեղանկարի մաքսանենգության գործով: Ըստ Կոխի` նկարը, որի արժեքը կազմում է 197 400 ռուբլի, պատկանում է անհայտ նկարչի:
2015թ. ապրիլին հայտնի դարձավ նախկին փոխվարչապետի նկատմամբ մաքսանենգության մեղադրանքով քրեական գործի հարուցման մասին: Կոխին կանգնեցրել էին Շերեմետևո օդանավակայանում, երբ նա փորձում էր երկրից դուրս հանել նկարը, որի արժեքը նա գնահատել է 18 հազ ռուբլի: Իրավապահ մարմինները թույլատրել են Կոխին լքել երկիրը, սակայն նկարը մնացել է Ռուսաստանում՝ որպես ապացույց:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը