Թուրք-սիրիական սահմանին լարվածության աճը, նաև՝ ՌԴ Դաշնության խորհրդում հնչող տեսակետները՝ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունների արդյունքում ռուս-թուրքական պատերազմի բռնկման մեծ հավանականության մասին, զգալիորեն ազդել են Թուրքիայի տնտեսության վրա: «Вести.Ru»-ի փոխանցմամբ` երկուշաբթի Թուրքիայի դոլարային պարտատոմսերըզանգվածաբար վաճառվել են, ընդ որում` նկատվում է դեֆոլտի նկատմամբ ապահովագրության արժեքի կտրուկ աճ:
Բացի այդ, թուրքական պարտատոմսերի վաճառքի և առքի լավագույն գների տարբերությունն ամերիկյան պարտատոմսերի նկատմամբ աճել է 16 բազիսային կետով ինդեքսի շրջանակներում, այսինքն` առավելագույնս նախորդ տարվա սեպտեմբերից: Իսկ երկամյա բոնդերի եկամտաբերությունն աճել է 12 կետով` մինչև 11,20 %: Նկատվել է նաև տասը տարվա բոնդերի 10,81 % եկամտաբերության աճ:
Ներդրողները լքում են թուրքական շուկան
Թուրք-սիրիական սահմանին լարվածության աճը, նաև՝ ՌԴ Դաշնության խորհրդում հնչող տեսակետները՝ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի գործողությունների արդյունքում ռուս-թուրքական պատերազմի բռնկման մեծ հավանականության մասին, զգալիորեն ազդել են Թուրքիայի տնտեսության վրա: «Вести.Ru»-ի փոխանցմամբ` երկուշաբթի Թուրքիայի դոլարային պարտատոմսերը զանգվածաբար վաճառվել են, ընդ որում` նկատվում է դեֆոլտի նկատմամբ ապահովագրության արժեքի կտրուկ աճ:

7or.am