Աշխարհ

16.02.2016 09:40


Ասադ. «Թուրքիան ու Սաուդյան Արաբիան գործում են Արևմուտքի թելադրանքով» (տեսանյութ)

Ասադ. «Թուրքիան ու Սաուդյան Արաբիան գործում են Արևմուտքի թելադրանքով» (տեսանյութ)

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահ է, որ Թուրքիան ու Սաուդյան Արաբիան գործում են Արևմուտքի թելադրանքով։ Այս մասին սիրիացի առաջնորդը հայտարարել է փաստաբանների ազգային պրոֆմիության անդամների առջև իր ելույթի ժամանակ։ Նա ընդգծել է, որ պետություններն ինքնուրույն երբեք չէին վճռի ներխուժել Արաբական Հանրապետություն։ Բացի այդ, Սիրիայում տիրող իրավիճակը Ասադն անվանել է ոչ միայն ներքին հակամարտություն, այլ նաև համաշխարհային հարց։

«Հիմնական խնդիրն այս պահին ահաբեկչության դեմ պայքարն է։ Տարածաշրջանում կայունություն ու հանգստություն վերադարձնելու համար հարկավոր է տեղական հաշտություն։ Միջոցներից մեկը կրակի դադարեցումն է։ Ճիշտ է, եթե դա տեղի ունենա, ապա պարտադիր չէ, որ բոլոր կողմերը վայրկենապես դադարեցնեն զենքի օգտագործումը։ Այլապես դա ահաբեկիչներին հնարավորություն կտա ամրացնել իրենց դիրքերը, իսկ դա անթույլատրելի է»,–սիրիացի առաջնորդի խոսքերն է մեջբերում «Россия 24»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը