Լրահոս

15.02.2016 22:35

Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է

Սպանության փորձ կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել է

Փետրվարի 11-ին՝ ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ն:
Վերջինս հաղորդում էր տվել, որ փետրվարի 11-ին անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին:
Փաստի առթիվ փետրվարի 12-ին ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 13-ին պարզվել է, որ փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն ապօրինի ձեռք բերված հրազենով կրակել է Սերգեյ Մ.-ին պատկանող «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և վերջինիս աջ ոտքի շրջանում պատճառել մարմնական վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Հ.-ին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։