Լրահոս

15.02.2016 22:20

ՃՏՊ Մասիս քաղաքում

ՃՏՊ Մասիս քաղաքում

Փետրվարի 15-ին՝ ժամը 19.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով գազատար խողովակը վնասվել է, և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Քեմրի» մակնիշի 70 OQ 800 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ գազի ծառայության աշխատակիները դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։