ԱՄՆ–ը հույս ունի, որ ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ հակամարտության ճգնաժամից ելք կգտնվի
ԱՄՆ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած իրադրությամբ և հույս ունի Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում գտնել կարգավորման մի բանաձև, որը պետք է ընդունելի լինի հակամարտող երկու կողմերի համար էլ։
Ինչպես հաղորդում է «Ukrinform»-ը, այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Յան Քելլին։
-Ես պետք է ասեմ, որ մենք շատ մտահոգված ենք շփման գծում (Լեռնային Ղարաբաղի) նկատվող դեպքերի հաճախականացմամբ։ Հատկապես՝ այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով մարդկային կորուստների համար։ Սա շատ մտահոգիչ իրավիճակ է,-ասել է ամերիկացի դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում ԵԱՀԿ-ն իր դերն ունի։
-Միջազգային միջնորդական առաքելությունը՝ Մինսկի խումբը, շատ ակտիվ է և մշտապես ներկա է այս տարածաշրջանում, ամուր կապեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ և փորձում է պահպանել երկխոսությունը Երևանի ու Բաքվի միջև,-ասել է նա։