Լրահոս

15.02.2016 22:00

Էլ. լարերի կարճ միացում Սեբաստիայի փողոցում

Էլ. լարերի կարճ միացում Սեբաստիայի փողոցում

Փետրվարի 15-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող «CPS» բենզալցակայանի մոտակայքում էլ. սյան վրա տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում. լարերը թուլացել, կախվել են և խոչընդոտում են երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բետոնե սյունը հիմքից թուլացել, թեքվել է, իսկ վրան ամրացված տրոլեյբուսի լարերը պոկվել ու ընկել են երթևեկելի հատվածով ընթացող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 35 LD 353 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և կտրել կախված լարերը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։