Սիրիական բանակը Հալեպի հյուսիս–արևելքը մաքրել է ԻՊ զինյալներից
Սիրիայի բանակը, աշխարհազորի օգնությամբ, ԻՊ գրոհայիններից ազատագրել է Հալեպի հյուսիս–արևելքում գտնվող աթ–Թիբա գյուղը։ Զինյալների մի մասը ոչնչացվել է, մի մասն էլ նահանջել Ռաքքա։ Այս մասին հայտնել է ՍԱՀ ԶՈւ շարքերում «РИА Новости»–ի անանուն աղբյուրը։
«Այնուհետև ինժեներական զորքերը մաքրել են գյուղն ինքնաշեն պայթուցիկ սարքերից ու ականներից, որոնք տեղադրվել էին ահաբեկիչների կողմից՝ սիրիական բանակի առաջընթացը խոչընդոտելու նպատակով»,–հայտնել է «РИА Новости»–ի զրուցակիցը։
Ռաքքան շարունակում է մնալ այդ տարածաշրջանում ԻՊ հիմնական հենակետը՝ ԻԼԻՊ–ի սիրիական «մայրաքաղաքը»։
Գործակալությունը հիշեցնում է, որ սիրիական բանակը Հալեպում ծավալած հաջող գործողությունների շնորհիվ ռազմավարական կարևորության մի քանի բարձունք է գրավել։

7or.am