Թուրքիայի ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Պետդեպի խոսնակի հայտարարությունը
Թուրքիան իր վճռական բողոքն է հայտնել ԱՄՆ իշխանություններին Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության կապակցությամբ։ Վերջինը կոչ էր արել Անկարային դադարեցնել Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դիրքերի հրետակոծումը։
«Մենք տարակուսանքով ենք ընկալել ԱՄՆ–ի՝ Թուրքիային ահաբեկչական կազմակերպությունների հետ նույն շարքում կանգնեցնելու փորձերը։ Թուրքական կողմի գործողություններն ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին։ Թուրքիան խստորեն դատապարտում է Քիրբիի հայտարարությունները»,– Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։

7or.am