Լրահոս

15.02.2016 17:19

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. 17-ամյա վիրավորված բնակչի մասին լուրն Ադրբեջանի չհաջողված քարոզչության հերթական փորձն է

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. 17-ամյա վիրավորված բնակչի մասին լուրն Ադրբեջանի չհաջողված քարոզչության հերթական փորձն է

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հորինված և նույն երկրի պաշտպանական գերատեսչության կողմից հաստատված տեղեկությունն այն մասին, թե, իբր, այսօր Ակնայի (Աղդամի) պաշտպանական ուղղությամբ հայկական կողմի արձակած կրակոցից վիրավորվել է Չիրաղլը գյուղի 17-ամյա բնակիչ Ջոշգուն Մամեդովը, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած սկզբունքին, ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերը գնդակոծելուց, առավել ևս, եթե կրակային թիրախում դպրոցահասակ պատանի է, այլև կանխարգելիչ գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Այնպես որ տարածված լուրը կարելի է դիտարկել ոչ այլ կերպ, քան հակառակորդի չհաջողված քարոզչության հերթական փորձ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։