Աշխարհ

15.02.2016 16:03


Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձ է կատարվել Իրաքի եզդիների խնդրին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձ է կատարվել Իրաքի եզդիների խնդրին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պատգամավորներից մեկը հարց է բարձրացրել Իրաքի եզդիների խնդրի վերաբերյալ: Պատգամավորը մեջբերել է եզդի ակտիվիստ Նադիա Մուրադի խոսքերը և նկատել, որ եզդի համայնքը մեծ վնասներ է կրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եզդիական համայնքը մեծ կորուստներ է կրել.

«Եզդիական համայնքը Սիրիայում ու Իրաքում շատ է տառապել դաժան ֆաշիստական կազմակերպության՝ «Իսլամական պետության» պատճառով»,-ասել է վարչապետը` հավելել, որ իրենց պայքարը պետք է ուժեղացնել ԻՊ-ի դեմ:

«Սինջար» եզդիների ազգային միավորման մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը