Լրահոս

15.02.2016 15:45

Ազնավուր. «Ցեղասպանությունը կրոնական հարց չէր»

Ազնավուր. «Ցեղասպանությունը կրոնական հարց չէր»

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել ամերիկյան CNN հեռուստաալիքին և անդրադարձել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրին։

«tert.am»–ի փոխանցմամբ՝ CNN-ի լրագրողը հիշեցրել է Ազնավուրին, որ նա 2015 թվականին Հայաստանում է եղել՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հիշատակելու համար, և ասել է, որ իր համար կարևոր չէ, թե մարդիկ պատրաստ են օգտագործել «ցեղասպանություն» բառը, թե ոչ.կարևորը ճանաչելն է այն, ինչ տեղի է ունեցել։

«Դուք միանգամայն իրավացի եք: Բոլորը՝ ֆրանսիացիները ճանաչել են այն, գերմանացիները հիանալի կերպով են դա արել, ինչո՞ւ թուրքերը՝ ոչ: Ոչ ոք երբեք չի հարցրել թուրքերին՝ ինչո՞ւ դուք սպանեցիք հայերին, ո՞րն էր պատճառը, կրո՞նը. ես չեմ հավատում, ես կարդացել եմ Ղուրանը, որ հասկանամ, թե արդյոք այդտեղ մի բան կա՞, բայց այնտեղ ոչինչ չկա, հետևաբար դա կրոնական հարց չէր»,- ասել է Ազնավուրը։

Լրագրողի հարցին, թե ինչ է նշանակում հայ լինել, շանսոնյեն պատասխանել է, որ ֆրանսիացի լինելը շատ ավելի կարևոր է իր համար, քան հայ լինելը, բայց ինքը հայ է և չի պատրաստվում դա ժխտել։

«Ֆրանսիացի լինելն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան հայ լինելը, բայց ես հայ եմ և չեմ պատրաստվում դա ժխտել. դա սարսափելի կլիներ: Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են ինչ-որ բան, որովհետև նրանք վախենում են, որ իրենց ինչ-որ տեղ լավ չեն ընդունի»,- ասել է Ազնավուրը:

Մարամասները՝ «tert.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։