Լրահոս

08.10.2010 12:32


Իր իսկ մահը «բեմադրած» գործարարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Դատարանը Ինդիանա նահանգի մի գործարարի, որը բեմադրել է իր իսկ մահը, 10 տարվա ազատազրկման է դատապարտել։ Բիզնեսմեն Մարկուս Շրենկերը ավելի մեղմ պատիժ է խնդրել, բայց դատարանը մերժել է։

Շրենկերը հայտարարել է, թե պատրաստ է վերադարձնել ներդրողներից գողացած գումարներն ու հարթել հարաբերություններն ընտանիքի հետ։ Բայց դատավոր Սթիվեն Նեյշին ասել է, թե չի կարող հավատալ գործարարի ուղղվելուն և նրան մեղադրել է այն բանի համար, որ նա գողացել է ոչ միայն իրեն վստահած մարդկանց գումարները, այլ նաև նրանց «երազանքներն ու հույսերը»։

Մարկուս Շրենկերը ծախսել էր ներդրողների գումարները, իսկ հետո, որպեսզի ազատվի ֆինանսական և ընտանեկան խնդիրներից, «բեմադրել» էր իր մահը։ 2009թ. հունվարին Շրենկերը սեփական ինքնաթիռով թռել էր Ֆլորիդա։ Կեսճանապարհին նա դիսպետչերներին հայտնել էր, թե ինքնաթիռն անսարք է, և ինքը կործանվում է։ Հետո օդապարիկով թռել էր ինքնաթիռից՝ այն թողնելով առանց կառավարման։ Շրենկերը հույս էր ուենցել, թե ինքնաթիռը Մեքսիկական ծովածոցում կկործանվի, և ոստիկանությունը չի կարողանա հստակեցնել, որ ինքն ինքնաթիռում չի եղել։ Բայց ինաթիռը կործանվել էր ծանծաղուտներում, և ոստիկանները, բնկանաբար չգտելով նրա մարմինը, հետախուզում էին հայտարարել։ Որոշ ժամանակ անց Շրենկերին ձերբակալել էին։

 

Այս խորագրի վերջին նյութերը