Քաղաքական

15.02.2016 14:30

Էթիկայի հարցով հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշում չկայացրեց

Էթիկայի հարցով հանձնաժողովը Շուշան Պետրոսյանի հարցով որոշում չկայացրեց

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցի քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացվել, սակայն քննարկումները շարունակվելու են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Ըստ օրենքի՝ մինչև մենք մեր որոշումը չկայացնենք քննարկվող հարցի վերաբերյալ, հանձնաժողովի անդամներն ու նախագահը քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք չունեն: ԱԺ կանոնակարգով կա ընթացակարգ, պետք է հետևել դրան»,- ասել է Հարությունյանը՝ նշելով, որ Շուշան Պետրոսյանի ՀՀԿ-ական լինելու հանգամանքը չի խանգարի իրենց որոշում կայացնել:

Հանձնաժողովի նիստին մասնակցող Շուշան Պետրոսյանն էլ հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։