Բոսնիան և Հերցեգովինան պաշտոնապես ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Բոսնիան և Հերցեգովինան այսօր Բրյուսելում պաշտոնապես Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Արարողությանը ներկա Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է՝ ևս մեկ երկրից ստացված դիմումը կարևոր է ոչ միայն Բոսնիայի, այլ նաև ԵՄ բոլոր բնակիչների համար։
«Սա նաև ազդանշան է ԵՄ բոլոր բնակիչներին, որ մեր նախագիծը դեռևս հզոր է»,–շեշտել է Մոգերինին։
Աղբյուրը նկատում է, որ ԵՄ մտնելու ճանապարհին Բոսնիան և Հերցեգովինան հետ է մնում հարևան բալկանյան երկրներից։ Եթե դիմումն ընդունվի, դեռ մի քանի տարի պետք է այդ հարցով բանակցութուններ տարվեն։ Որոշ տեսաբանների կարծիքով դա չի լինի 2025–ից շուտ։

7or.am