Տնտեսական

15.02.2016 12:20


Հանրապետությունից արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հանրապետությունից արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Փետրվարի 15-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4139 տոննայի դիմաց:

Այդ թվում արտահանվել է 2429 տոննա պտուղ և խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2090 տոննայի դիմաց, 5146 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2049 տոննայի դիմաց։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը