Լրահոս

15.02.2016 12:00

Բացահայտվել է հանրաքվեի տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք

Բացահայտվել է հանրաքվեի տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպք

Քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իր հոր և դստեր փոխարեն քվեարկելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Աշխեն Խ.-ն հայտնել է, որ հայրը՝ հիվանդության, իսկ դուստրը ՀՀ-ից բացակայելու պատճառներով չեն մասնակցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, մինչդեռ ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց ստորագրելու ժամանակ նկատել է, որ նրանց տվյալների դիմաց առկա են ստորագրություններ:

Անհայտ անձի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդհոդվածով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։