Լիբիայում ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվել
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին։ Այս մասին հայտնում է «korrespondent.net»-ը։
Աղբյուրը նշում է, որ նախարարական հինգ պորտֆել հանձնվել է երկրի արևմտյան շրջանի ներկայացուցիչներին, չորսը՝ արևելյան, երեքը՝ հարավային: Կառավարության կազմում նաև երեք կին կա։
Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ գործարար Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ, նախատեսված է Լիբիայում 2015թ. դեկտեմբերի 17-ին ստորագրվածքաղաքական համաձայնությամբ։ Այն նախատեսում է նաև նախագահական խորհրդի ձևավորում անցումային շրջանում, որը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրություններով։
Լիբիայում ազգային համաձայնության կառավարություն է ձևավորվել
Լիբիայի նախագահական խորհուրդը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին։ Այս մասին հայտնում է «korrespondent.net»-ը։
Աղբյուրը նշում է, որ նախարարական հինգ պորտֆել հանձնվել է երկրի արևմտյան շրջանի ներկայացուցիչներին, չորսը՝ արևելյան, երեքը՝ հարավային: Կառավարության կազմում նաև երեք կին կա։
Ազգային համաձայնության կառավարության ստեղծումը՝ գործարար Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ, նախատեսված է Լիբիայում 2015թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված քաղաքական համաձայնությամբ։ Այն նախատեսում է նաև նախագահական խորհրդի ձևավորում անցումային շրջանում, որը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրություններով։
7or.am