Այսօրվանից Սլովենիան կրճատում է ներգաղթյալների հոսքը երկիր
Երկրի սահմանամերձ կետերում Սլովենիան նվազեցնում է մուտքի հնարավորությունը փախստականների համար։ Իշխանությունները որոշել են խստացնել վերահսկողությունը և կրճատել սահմանը հատող ներգաղթյալների հոսքը։
«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ սահմանային վերահսկողությունն ուժեղացվում է այսօրվանից՝ փետրվարի 15–ից։ Այդպիսով Ավստրիայի հետ սահմանից՝ Շենթիլի անցակետից Սլովենիա մուտք գործողների թիվն օրական չի գերազանցի հազարը։
Ինչպես հայտնում է «РИА Новости»–ն, սպասվում է, որ Ավստրիան նույնպես հայտարարի նման մեթոդների դիմելու մասին՝ փախստականների հոսքը ԵՄ դանդաղեցնելու նպատակով։
Աղբյուրը հիշեցնում է՝ Սլովենիան ու Ավստրիան հարյուր հազարավոր փախստականների համար հիմնական տարանցիկ ուղիներն են Բալկաններով Արևմտյան Եվրոպայի երկրներ հասնելու համար։

7or.am