Փետրվարի 15-ը` Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր
Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը՝ նպատակ ունենալով սևեռել հանրության ուշադրությունը քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին:
Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում ամեն տարի 200 հազ երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ ամեն օր այդ հիվանդութան զոհ է դառնում 250 երեխա։
Բժիշկների կարծիքով վաղ ախտորոշման դեպքում չարորակ ուռուցքների 70%-ը հնարավոր է բուժել:
Զարգացած երկրներում բուժվում է այս հիվանդությամբ տառապող երեխաների 80%-ը։
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում նկատվում է չարորակ ուռուցքների հիվանդացության աճ` 3-4% տարեկան: ՀՀ ԱՆ տվյալներով՝ Հայաստանում 2014թ., ընդհանուր առմամբ, առաջնային չարորակ ուռուցքի 8365 դեպք է ախտորոշվել, որոնցից 53-ը մինչև 17 տարեկան երեխաներ են:
Վերջին 11 տարվա ընթացքում Հայաստանում 0-17 տարեկանում հայտնաբերվել է չարորակ նորագոյացություններով 767 առաջնակի հիվանդ, տարեկան միջինը` 70 հիվանդ: Հիվանդացությունը համեմատաբար բարձր է եղել 2004-ին (82 դեպք ) և 2005-ին (97 դեպք), այնուհետև տարեցտարի նվազել է՝ 2014 թվականին ընդամենը 53 դեպք:
Հիմնականում արձանագրվել են չարորակ ուռուցքների հետևյալ տեղակայումները՝
1. Արյունաստեղծ և ավշային համակարգի չարորակ նորագոյացություններ` 40%.
2. Գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի չարորակ նորագոյացություններ` 15%.

3. Ոսկրային հյուսվածքի չարորակ նորագոյացություններ` 11%.
4. Երիկամների չարորակ նորագոյացություններ` 7%.
5. Այլ տեղակայումներ (փափուկ հյուսվածքներ լյարդ, աչք և այլն):
Նշենք, որ ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում չարորակ ուռուցքներով երեխաների բուժումը կատարվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:
Երեխաների քաղցկեղի բուժման գրավականը վաղ ախտորոշումը, բուժման ժամանակակից մեթոդները և, իհարկե, հարազատների սերն ու հոգատարությունն են:
7or.am