Աշխարհ

14.02.2016 16:50


Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ փետրվարի 14–ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայի հետ։ Երկու երկրների ղեկավարների քննարկման թեման են դարձել համաշխարհային անվտանգության խնդիրները՝ Ուկրաինայում ու Սիրիայում տիրող դրությունը, «Իսլամական պետությունից» եկող ահաբեկչական սպառնալիքը։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ինչպես հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցը բաց ու գործնական բնույթ է կրել։ Պուտինը հույս է հայտնել, որ Կիևը վերջապես կսկսի կոնկրետ քայլեր ձեռնարկել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ՝ ուղիղ երկխոսություն կսկսի Դոնբասի հետ, սահմանադրական բարեփոխումներ ու համաներում կանցկացնի, կյանքի կկոչի Դոնեցկի ու Լուգանսկի հատուկ կարգավիճակի մասին օրենքի փոփոխությունները։

ՌԴ նախագահն Օբամային կոչ է արել հրաժարվել երկակի ստանդարտներից այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են հակաահաբեկչական միացյալ կոալիցիայի ստեղծմանը և Սիրիայի հակամարտության կարգավորմանը։ Օբաման կիսել է այդ տեսակետը և ընդգծել ՌԴ և ԱՄՆ ՊՆ ղեկավարների շփումների անհրաժեշտությունն «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Նախագահները նաև դրական գնահատական են տվել Մյունխենի կոնֆերանսում Սիրիայի աջակցության միջազգային խմբի աշխատանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը