Սաուդյան ՌՕՈւ–ն միացել է Սիրիայում Թուրքիայի գնդակոծություններին
Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռները, որոնք ավելի վաղ տեղակայվել էին թուրքական Ինջիրլիքի ավիաբազայում, իրենց ավիահարվածները կենտրոնացրել են սիրիական Ռաքքայի ուղղությամբ։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է թագավորության ՊՆ խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին։
Վերջինի խոսքով՝ ռմբակոծությունների նպատակն «Իսլամական պետության»ոչնչացումն է ահաբեկիչների համար կարևորագույն շրջաններից մեկում։ Ասիրին հստակեցրել է՝ թագավորության ՌՕՈւ–ի գործողությունները համապատասխանում են միջազգային կոալիցիայի ընդհանուր ծրագրին։
Գեներալը նշել է նաև, որ միջազգային կոալիցիայի կողմից Սիրիա ցամաքային զորակազմ մտցնելու հարցը դեռ վերջնականապես որոշված չէ. թեև կոալիցիան այդ հարցի շուրջ ռազմավարական համաձայնության է հասել, սակայն որոշ մանրամասներ դեռ քննարկման կարիք ունեն։
Նշենք, որ փետրվարի 13–ից թուրքական բանակը գնդակոծում է սիրիացի քրդերի դիրքերը Հալեպում։ «Sky News Arabia»–ի փոխանցմամբ՝ զոհերի ու վիրավորների թվում ԻՊ դեմ պայքարող մարտիկներ կան։
Սաուդյան ՌՕՈւ–ն միացել է Սիրիայում Թուրքիայի գնդակոծություններին
Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռները, որոնք ավելի վաղ տեղակայվել էին թուրքական Ինջիրլիքի ավիաբազայում, իրենց ավիահարվածները կենտրոնացրել են սիրիական Ռաքքայի ուղղությամբ։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է թագավորության ՊՆ խորհրդական, գեներալ Ահմեդ Ասիրին։
Վերջինի խոսքով՝ ռմբակոծությունների նպատակն «Իսլամական պետության» ոչնչացումն է ահաբեկիչների համար կարևորագույն շրջաններից մեկում։ Ասիրին հստակեցրել է՝ թագավորության ՌՕՈւ–ի գործողությունները համապատասխանում են միջազգային կոալիցիայի ընդհանուր ծրագրին։

7or.am