Լրահոս

14.02.2016 12:15

Հրդեհ Մայիսյան գյուղում

Հրդեհ Մայիսյան գյուղում

Փետրվարի 14-ին՝ ժամը 00.35-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում գտնվող երկաթբետոնե կառուցատարրերի արտադրամասում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր քաղաքի Նանսենի փողոցի թիվ 56 հասցեում երկաթբետոնե կառուցատարրերի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.19-ին, մարվել՝ 03.09-ին: Այրվել են արտադրամասի տանիքը (մոտ 50 քմ), փայտյա և պլաստմասսե տարրաներ (մոտ 40 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։