Լրահոս

14.02.2016 12:30

Մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. վարորդը մահացել է

Մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. վարորդը մահացել է

Փետրվարի 14-ին՝ ժամը 00.39, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 14 MP 444 պ/հ (վարորդ` Վ. Ե., ծնվ. 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետև Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին և հարակից ավտոտնակի դարպասին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով՝ մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։