Լրահոս

13.02.2016 21:00

Հրդեհ Զավարյան փողոցում

Հրդեհ Զավարյան փողոցում

Փետրվարի 13-ին՝ ժամը 15.12-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 29 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ, ենթադրվում է, որ ներսում առկա է կնոջ դի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանի լոգարանում, որը մարվել է տեղի ուժերով: Այրվել են լաթի կտորներ (մոտ 1 քմ):
Լոգարանի հատակին հայտնաբերվել է 1929 թ. ծնված Ֆ. Չ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։