Լրահոս

13.02.2016 22:00

Կենցաղային հարցերի պատճառով բռունցքներով հարվածել են իրար

Կենցաղային հարցերի պատճառով բռունցքներով հարվածել են իրար

Փետրվարի 12-ին՝ ժամը 20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1968 թ. ծնված Գալուստ Վ.-ին և 1964 թ. ծնված Ռադիկ Ջ.-ին:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս տվել են խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, Լեռնագոգ գյուղում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել և բռունցքներով հարվածել են իրար:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։