Լրահոս

13.02.2016 21:20

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Էդ. Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Անդրադառնալով բանակցային գործընթացին` ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Արհամարհելով միջազգային հանրության հասցեական կոչերը՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ համաձայնագրերը, հրաժարվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, փորձեր ձեռնարկել տեղափոխելու հիմնահարցի կարգավորման քննարկումներն այլ ձևաչափեր, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի քննադատությունը։ Այս ամենը վկայում է, որ Բաքուն անում է ամեն ինչ՝ խաթարելու համար կարգավորման գործընթացը։ Ավելին՝ ադրբեջանական կողմի այդ գործողությունները, ինչպես նաև համանախագահների հետ հանդիպումից հրապարակային հրաժարումը նպաստում են ստատուս քվոյի պահպանմանը, ինչին մշտապես դեմ են հանդես գալիս համանախագահ երկրները և Հայաստանը»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։