Լրահոս

13.02.2016 18:00

Մեկը՝ ձեռքերով և ոտքերով, մյուսը՝ խոհանոցային դանակով

Մեկը՝ ձեռքերով և ոտքերով, մյուսը՝ խոհանոցային դանակով

Փետրվարի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1992 թ. ծնված Կարեն Մ.-ն գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Բագրատ Ա.-ն, ով փետրվարի 12-ին՝ ժամը 19-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Վերջինս նաև հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ Կարեն Մ.-ն էլ ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։