Աշխարհ

13.02.2016 17:00


ՌԴ համացանցից օգտվողների մոտ 50 տոկոսը հետևում է իր հարազատներին

ՌԴ համացանցից օգտվողների մոտ 50 տոկոսը հետևում է իր հարազատներին

Ռուսաստանի համացանցից օգտվողների մոտ 50 տոկոսը հետևում է իր հարազատներին ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Անցկացված հարցումների արդյունքում նման տեղեկություններ է հրապարակել ESET կազմակերպությունը: Այս մասին տեղեկացնում է «dostup1.ru»-ն:

Հարցումների մասնակիցներին հետևյալ հարցով են դիմել. «Հետևո՞ւմ եք արդյոք ձեր երկրորդ կեսերին»:
Արդյունքում՝ հարցվածների մոտ կեսը պատասխանել է, որ բացասական է գնահատում լրտեսությունը, և չի հետևում իր երկրորդ կեսին, քանի որ վստահում է։

7%-ը հայտնել է, որ իր սիրելիների հետ համատեղ էջ է վարում սոցիալական ցանցերում, ինչը մի կողմից հնարավորություն է տալիս վերահսկել շփումը, իսկ մյուս կողմից վկայում է իրար վստահելու մասին:
Հարցման մասնակիցների 19%-ը հայտնել է, որ ուշադիր ուսումնասիրում է իր սիրելիների էջերը և հետևում մեկնաբանություններին ու «լայքերին»: Հարցվածների 12-%-ը հետևում է իր երկրորդ կեսի գեոլոկացիոն նշումներին՝ իմանալու, թե որտեղ է նա գտնվում։

Իսկ ահա 8%-ը խոստովանել է, որ պարզել է իր երկրորդ կեսի էլեկտրոնային հասցեների և սոցիալական ցանցերի գաղտնաբառերը, և հետևում է նրանց շփումներին ու գործողություններին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը