Լրահոս

28.11.2009 12:18

Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել ՀՀԿ 12–րդ համագումարին

Գագիկ Ծառուկյանը ներկա չի եղել ՀՀԿ 12–րդ համագումարին

Մեկ ժամ առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը։ Համագումարին ներկա էին քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, նախարարներ և այլք, մասնավորապես Գագիկ Բեգլարյանը, Դավիթ Հարությունյանը, Ալբերտ Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Միքայել Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով ժամանեց վերջինը։

Արտախորհրդարանական ուժերից ներկա էին ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ինչպես նաև Միացյալ աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, ով ժամանել էր ՀՀԿ անդամ Հարություն Փամբուկյանի հետ։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համագումարին ներկա չի լինելու, քանի որ անձնական հրավերով գտնվում է արտերկրում։

«Ժառանգություն» կուսակցությունից ևս համագումարին ներկա չէին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։