Զիմբաբվեում մի քանի տղամարդ արդեն բռնաբարող կանանց զոհ են դարձել։ Կանանց ավազակախումբը հակառակ սեռի ներկայացուցիչներին հասցնում է անգիտության, իսկ հետո նրանց ստիպում է սեքսով զբաղվել։
Ուրբաթ օրը նրանց վերջին զոհն է դարձել ոստիկանության 26-ամյա մի աշխատակից։
Ոստիկանական բաժանմունքում արդեն նման 5 դեպք է գրանցվել։ Բոլոր դեպքերում գործել է կանանց խումբ, բայց նրանց թիվը երբևէ չի համընկել։ Դանից բացի, հանցանքները երկրի տարբեր մասերում են կատարվել։
Նման առաջին դեպքը գրանցվել է 2009թ. նոյեմբերին, երբ երեք կին առևանգել են Չիտբուգվիզա քաղաքի բնակիչ 18-ամյա մի պատանու։ Պատանդին տարել են երկրի մայրաքաղաք Հարարե և բռնաբարել են։
Իսկ այս տարվա փետրվարին էլ 25-ամյա մի տղամարդու են հրազենի սպառանալիքի տակ ստիպել նրանց հետ սեռական հարբերությունների մեջ մտնել։
Իսկ սեպտեմբեր ամսին տղամարդկանց բռնաբարության դեպքերը հաջորդել են մեկը մյուսին։ Սկզբում բռնաբարող կանանց զոհ է դարձել 44-ամյա մի տղամարդ, իսկ հետո 30-ամյա ևս 2 տղամադ։
Իսկ սեպտեմբերի 30-ին կանանց ավազակախումբը բռնաբարել է ոստիկանության միանգամից 5 աշխատակցի։
Ընդգծենք, որ Զիմբաբվեի քրեական օրենսգիրքը պատիժ է սահամանում միայն բռնաբարող տղամարդկանց համար, այդ պատճառով էլ կանանց ավազակախմբի գործողությունների առթիվ քրեական գործ է հարուցվել «Ավազակային հարձակում» հոդվածով։
Կանանց ավազակախումբը բռնաբարում է տղամարդկանց