Թայվանի Թայնան քաղաքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 108-ի։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ փլուզված բազմահարկ շենքի բեկորների տակ է մնում 9 բնակիչ։ Փրկարարները որոնումները շարունակում են շուրջօրյա ռեժիմով, սակայն նշվում է, որողջ մնացածների հայտնաբերելու հույսեր գրեթե չեն մնացել:
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին 6.4 մագնիտուդով ստորգետնյա ցնցման հետևանքով մի շարք շենքերի հետ փլուզվել էր նաև 17-հարկանի բնակելի մի համալիր: Իրավապահ մարմինները ձերբակալել են շենքը կառուցող ընկերության ղեկավարներին՝ մեղադրելով նրանց անորակ շինանյութ օգտագործելու մեջ։
Նշվում է նաև, որ իշխանությունների որոշմամբ՝ փետրվարի 15-ին՝ լուսնային օրացույցով Ամանորի տոնակատարություններից հետո, պետական բոլոր հաստատությունները կիջեցնեն դրոշները՝ ի նշան սգո:
Զոհերի ընտանիքներին կվճարվի մոտ 30.000 դոլար փոխհատուցում։
Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի
Թայվանի Թայնան քաղաքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 108-ի։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ փլուզված բազմահարկ շենքի բեկորների տակ է մնում 9 բնակիչ։ Փրկարարները որոնումները շարունակում են շուրջօրյա ռեժիմով, սակայն նշվում է, որ ողջ մնացածների հայտնաբերելու հույսեր գրեթե չեն մնացել:

7or.am